Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Փոքրիկ Գարիկն արդեն տանն է (տեսանյութ)

24 օրական Գարիկը մայիսի 26-ին՝ հեղեղի օրն է ծնվել: Նրա ընտանիքն ապրում է Ախթալայի երկաթուղայինների թաղամասում՝ անմիջապես Դեբեդի հարևանությամբ: Հայրը՝ Հարությունը պատմում է, թե ինչպես են աղետի օրը,  Շամլուղից Դեպի Ջիլիզա տանող սարի ճանապարհով կնոջը հասցրել Ալավերդու բժշկական կենտրոն, որովհետև այդ ժամանակ արդեն փլուզվել էր Ախթալան Մ6 մայրուղուն կապող կամուրջը:

«Համարյա երեք ժամ գնացել ենք էդ ճանապարհով: Էդ պահին ամեն պահի աղոթում էին, որ վարորդը կարողանա հաղթահարի էդ վատ ճանապարհը»,- ասում է Հարությունը: