Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caսսսսpture
A A
Հասարակություն

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Ղարաբաղից տեղահանված 60 երեխա կմեկնեն Իվանովոյի մարզ՝ «Ինտերդոմ» ամառային ճամբար

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներից 60 երեխա կմեկնի «Ինտերդոմ» ամառային ճամբար

Ռուսական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներից 60 երեխա ամառային արձակուրդներին կմեկնեն Իվանովոյի մարզ՝ «Ինտերդոմ» ճամբար:

Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորիա Դերիպասկոն նշեց.

«Շատ հիանալի է, որ այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսին Լուսավորության նախարարությունն է, գործնական աջակցություն են ցուցաբերել մեր երեխաների երազանքների իրականացման գործում։ Ոչինչ ավելի թանկ չէ, քան երեխայի ժպիտը: Մենք սպասում ենք նրանց հանգստացած և ուսումնական տարին սկսելուն պատրաստ»։

Երեխաները բնակվում են Հայաստանի տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Մասիս և Հրազդան քաղաքներում: Երեխաներին կուղեկցեն մանկավարժական կրթություն և երեխաների հետ աշխատելու փորձ ունեցող մասնագետներ: Երեխաների համար մշակվել է բազմակողմանի մշակութային, ժամանցային և կրթական ծրագիր:

«Շատ շնորհակալ եմ Ռուսաստանի Լուսավորության նախարարությանը և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը, որ միասին մեզ հաջողվեց նման նախագիծ իրականացնել, երեխաներին առաջին հերթին ցույց տալ, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, ովքեր հոգ են տանում իրենց մասին։ Հուսով եմ, որ սա առաջին նման նախագիծն է, բայց ոչ վերջինը: Կարծում եմ՝ ինչ - որ կերպ կփորձենք գոնե մի փոքր փոխհատուցել այն կորուստները, որոնք նրանք ունեցել են վերջին մի քանի տարիների ընթացքում»,- նկատեց «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը։

Ճամբարում երեխաները կմնան հուլիսի 7-30-ը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը