Բացել լրահոսը Փակել լրահոսը
7777
A A
Քաղաքականություն

Արդեն տենչում են հիմնովին խարխլել Սահմանադրության բոլոր հիմնադրույթները․ Բագրատ Սրբազան

Մենք պետք է խոսենք իշխանափոխության մասին, որ Սահմանադրությունը և երկիրը մնան։

Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ Սրբազանը:

Ճշմարտությունը ևս ոտնահարված է, ոչ միայն ոտնահարված, այլև գոյություն չունեցող։ Մենք ապրում ենք ստի մեջ՝ անօրինության մեջ և ստի մեջ, որը մարդկանց կյանքը դարձնում է անտանելի, բայց նաև օրինակ է դառնում, որ մարդիկ սկսեն դրան հարմարվելով՝ ապրել։ Դա բերում է երկրի ու պետության քայքայման, որի առջև մենք այսօր կանգնած ենք»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց՝ պայքարը հենց դրա համար է՝ թույլ չտալ, որ պետության վերջնական քայքայումը տեղի ունենա։