Բացել լրահոսը Փակել լրահոսը
999
A A
Հասարակություն

Դանակով զինվшծ ու դիմակավորված ավազակային հարձակում ՝ Դիլիջանում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցում

Այսօր՝ հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և հափշտակել են չհրկիզվող պահարանը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն  Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 02:35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մոտեցել է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գործող «Best Western Paradise Hotel»  հյուրանոցային համալիրի հետնամասի 1-ին հարկի պատշգամբին, որտեղ պատշգամբում հարձակվել է հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր-գանձապահի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, գցել գետնին, ու բաց դռնով մտել ներս և ձեռքին եղած դանակը պահել է ադմինիստրատոր-գանձապահ 23-ամյա Վրեժ Հ.-ի պարանոցին ու պահանջել է, որպեսզի նա ցույց տա՝ որտեղ է գտնվում հավաքված գումարտը:Ստահակը, դրամարկղի տեղն իմանալով, բացել է և այնտեղից հափշտակել մոտ 600 հազար դրամ: