Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՆԳ նախարարը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին (տեսանյութ)

Հուլիսի 10-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր, որտեղ ծանոթացել է ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին։

Կրթահամալիր էին այցելել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

Կրթահամալիրի հրապարակում Ներքին գործերի նախարարը հետևել է պարեկների՝ Արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման գործնական պարապմունքին։

Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարի և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասերի անցկացման ու ավտովարման հմտությունների զարգացման գործընթացով։

ՆԳՆ ղեկավարությունը ուսումնական կենտրոնում հետևել է նաև ապագա քրեական ոստիկանների՝ Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության մարտավարության տեսական դասընթացին։

Վահե Ղազարյանը ծանոթացել է քրեական ոստիկանների որակավորման ուսումնական ծրագրին, հետաքրքրվել կրթահամալիրում սովորող քաղաքացիական անձանց տպավորությունների և մասնագիտական պատրաստվածության մասին։

Նա կարևորել է Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման գործընթացում նոր կադրերի համալրումը և ընդգծել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում մասնագիտական ունակությունների և պրոֆեսիոնալիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Վահե Ղազարյանը հետևել է նաև ապագա պարեկների տեսական դասընթացին:

ՆԳ նախարարը ապագա քրեական ոստիկանների ուսուցման դասընթացին է հետևել նաև համակարգչային թեստավորման լսարանում, իսկ կրթահամալիրի տարածքում շրջայցի ընթացքում հետևել է ապագա պարեկների այլ դասակների գործնական պարապմունքներին։