A
A
Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգում տեղի ունեցած զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 32 ուղևոր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով նահանգային իշխանություններին։
«Աքյաքուի մուտքի մոտ տեղի ունեցած մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով մեր քաղաքացիներից մեկը զոհվել է, իսկ 32 քաղաքացի վիրավորվել են։ Վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ և օգնություն են ստանում», - ասվում է մարզի ղեկավարության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով մահացած ուղևորը 11-ամյա Մելիսա Գյուլթեքինն է։