Բացել լրահոսը Փակել լրահոսը
70
A A
Սպորտ

Պաշտոնական․ Ժիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական «Դեբրեցեն»

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը մեկ մրցաշրջանով վարձակալական հիմունքներով տեղափոխվել է հունգարական «Դեբրեցեն»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

 
 
 

«Տեղեկացնում ենք, որ մեր ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը վարձակալության հիմունքներով` մեկ մրցաշրջանով տեղափոխվում է հունգարական ամենատիտղոսակիր ակումբներից մեկը` «Դեբրեցեն»։ «Դեբրեցենը» Հունգարիայի յոթակի չեմպիոն ու յոթակի գավաթակիր է։ Շնորհավորում ենք Ժիրայրին ու նորանոր բարձունքներ մաղթում հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարարծած հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ նախորդ 2 մրցաշրջաններում Շաղոյանը կրկին վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս բուլղարական «Սոֆիայում» ու միայն այս տարվա հունվարին վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում էլ դարձավ Հայաստանի գավաթակիր։