A
A
Մարդիկ նույնիսկ հիմա էլ, ուզում են լսել բոլոր նրանց, ովքեր հույս են վաճառում, հերոինի պես․Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2020 թվականը մեկնարկեց Իրանի գեներալի սպանությունով։ Տարածաշրջանն ամբողջովին ցնցվում էր, եւ արդեն հասկանալի էր, թե ինչ է կատարվում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում։
Մենք որպես խորհրդարանական խմբակցություն, հայտարարեցինք, որ տարին սկսում ենք անվտանգային ոլորտի վերահսկողական մեր գործառույթներով եւ խմբակցություն հրավիրեցինք ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, պաշտպանության նախարարին, ոստիկանապետին։
Նրանց հետ քննարկում էինք՝ պլան ունե՞ն, արդյոք, մեր իշխանությունները, թե ինչ անվտանգային մարտահրավերներ մենք ունենք»,-ասաց վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը 44-օրյա պատերազմում տեղի ունեցածի մասին պատմող իր հերթական եթերում։