Բացել լրահոսը Փակել լրահոսը
038A7189
A A
Մշակույթ

Քննարկվել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի ընթացքը

Եվրոպական ուսուցման հիմնադրամի փորձագետների հետ քննարկվել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի ընթացքը

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF) և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը,  փորձագիտական խմբի անդամներ:

«Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագիրը նպատակ ունի գնահատել Արևելյան գործընկերության երկրներում կրթության ոլորտի կարողությունները և առաջարկել դրանց զարգացման միջոցառումներ։

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում՝ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում կարևորելով ԵՄ և Եվրոպական ուսուցման հիմնադրամի հետ համագործակցությունը:

Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունն ու անկախ փորձագիտական վերլուծությունները՝ արդյունավետ բարեփոխումների իրականացման համատեքստում՝ շեշտելով նաև կրթության ոլորտի շահառուների և թիրախային խմբերի հետ հանդիպումմները:

ETF-ի մարդկային կապիտալի զարգացման ավագ փորձագետ Մարի Դորլինզը նշել է՝ ծրագրի նպատակն է բարելավել ազգային կրթական համակարգերի կառավարումը` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն, ներառյալ մասնագիտական ​​կրթությունը, վերապատրաստումները և մեծահասակների ուսուցումը:

Նախատեսվում է այս տարվա վերջին ունենալ երկրի մասին նախնական զեկույցի նախագիծը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման ու կազմակերպման վերաբերյալ:

 

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ