Հիմա Ադրբեջանն ուզում է ինչ-որ սկզբունքների փաստաթուղթ առաջ մղել, որը խաղաղության պայմանագիրը չէ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարծում եմ՝ խաղաղության գործընթացն ամբողջությամբ այլևս ձախողված է։ Խաղաղության գործընթացը որևէ իմաստ ուներ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղում կար հայություն։ Երբ ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկվեց, և Արևմտյան որևէ երկրից, որևէ հարթակից չստացավ անբարենպաստ հետևանքներ, այլևս որևէ շահագրգռվածություն չունի, որ գնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Խոսելով իշխանությունների գործունեության մասին՝ ԼՀԿ ղեկավարն ասաց, որ հենց հիմա Հայաստանին արտահերթ ընտրություններ են պետք։ «Հայաստանում նոր օրակարգ է պետք։ Եթե դուք չեք կարողանում բան պայմանավորվել և չքցվեք, իմաստը որն է, որ դուք կաք։ Պետք է արտահերթ ընտրություններ անել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը, ասաց, որ հիմա Ադրբեջանում կա լոբինգ, որ ուզում է ինչ-որ սկզբունքների փաստաթուղթ առաջ մղել։ Եվ դա խաղաղության պայմանագիրը չէ։ Այդպիսով Ադրբեջանն ուզում է առանց խաղաղության պայմանագրի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսել։
Մանրամասները՝ տեսանյութում։