Բացել լրահոսը Փակել լրահոսը
452086880_818103363789207_9200963122581094658_n
A A
Հասարակություն

Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչը

Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։

Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։

Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան: Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում և գործը կուղարկվի դատախազություն։

Հարձակումը դատապարտել է Ստամբուլի հայկական Սուրբ Գեդիկփաշա եկեղեցին։ Հայտարարության մեջ ասվում է, որ դատապարտում են այդ տհաճ և ռասիստական ​​հարձակումն ու շուտափույթ ապաքինում մաղթում Գաբրիելյանին։