A A Սպորտ Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը Սահակյանը առաջին հորիզոնականում է Աջակցիր «Ա1+»-ին Ավարտին մոտեցավ 2024 թվականի Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը ունի 4.5 միավոր և գտնվում է առաջին հորիզոնականում: Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ալլեն Հակոբյանը ունի 4 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները: Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Աշոտ Ավետիսյանը ունի 4 միավոր և կիսում է 5-11-րդ հորիզոնականները: Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Սոֆիա Բաղրամյանը նույնպես ունի 4 միավոր և կիսում է 2-5-րդ հորիզոնականները: Օգոստոսի 18-ին տեղի կունենան մնացած 4 խաղափուլերը: Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին: Հայաստանի Շախմատի ֆեդերացիա Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Փողոցային պայքար էլ կսկսենք, եթե եկեղեցին պաշտպանելու կարիք լինի. Քոչարյան Մենք ուտում ենք վատ սնունդ, մենք ուտում ենք չվերահսկվող սնունդ․ Հ․Մնացականյան Չեմ բացառում, որ մեր հայրենակիցների վերադարձի դիմաց հանձնվի ադրբեջանցի զինծառայողը. Խաչատրյան