Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մայրաքաղաքի Մոսկովյան և Իսահակյան փողոցներում

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Հայտնում է քաղաքապետարանը։

Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

- Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ  ճանապարհահատվածում երրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, նույնը նաև Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից միչև Աբովյան փողոց:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի:
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով: