Երեկ Բաքվին առաջարկել ենք պայմանագիրը ստորագրել այն կետերով, որոնց շուրջ համաձայնություն կա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին առաջարկ է ներկայացրել։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա երեկ է արվել, և պաշտոնական Բաքուն, ըստ նրա, թերևս չի էլ հասցրել ծանոթանալ առաջարկի էությանը։
«Առաջարկի էությունը հետևյալն է․ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է։ Ինչու՞ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները»։