Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բայրամով
A A
Քաղաքականություն

Բայրամով․ Հայաստանը մի քանի կարևոր կետ դուրս է թողել խաղաղության պայմանագրի նախագծից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը մի քանի կարևոր կետ է դուրս թողել խաղաղության պայմանագրի նախագծից և որ Բաքուն իր առաջարկների փաթեթը կներկայացնի Երևանին։

Նա ասել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում «իրողությունը չարտահայտող տեսակետներ է հայտնել», գրում է Haqqin.az-ը։

Բայրամովն ասել է, որ Բաքուն իր առաջարկները ներկայացրել էր հունիսի 24–ին, մինչդեռ Երևանն իր տարբերակը փոխանցել է միայն 70 օր անց։

«Հայաստանի ներկայացրած առաջարկների փաթեթից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր, որոնց շուրջ կողմերը չեն եկել համաձայնության։ Հայաստանում կարծում են, թե իբր այդկերպ կարելի է լուծել հարցը, մինչդեռ հիմնական, ճակատագրական կետերը ներառված չեն»,– ասել է Բայրամովը։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանը ոչ մեկից չունի տարածքային պահանջ։