A
A
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Աջակցիր «Ա1+»-ինՁերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են «Ազատության»-ը։
Նշել են, որ ձերբակալությունները եղել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում։
«Ազատության» տեղեկություններով՝ նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև այլ անձինք։ Հակակոռուպցիոն կոմիտեն սա ոչ հաստատում է, ոչ հերքում։