Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուկրաինայի կառավարություն
A A
Քաղաքականություն

Հրաժարականներ Ուկրաինայի կառավարությունում

Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան հրաժարական է տվել

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել, հայտնել է խորհրդարանի նախագահը։

Գերագույն ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը փոխանցել է, որ խորհրդարանը հայտարարություն է ստացել Կուլեբայի հրաժարականի մասին, օրենսդիրներն այն կքննարկեն։

Կուլեբան այս պաշտոնն զբաղեցնում է ավելի քան 4 տարի՝ 2020-ի մարտից։

Ուկրաինայի երկու փոխվարչապետներ և երեք նախարարներ հրաժարական են տվել։

Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում: Երեկոյան իր ուղերձում էլ նշել է, որ պետական կառույցները պետք է այնպես կազմավորվեն, որ Ուկրաինան կարողանա հասնել լավագույն արդյունքների։