Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կոպիրկին
A A
Քաղաքականություն

Մոսկվան չի հրաժարվում Երևանի և Բաքվի միջև բանակցություններում իր դերից. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից, ինչի ապացույցն են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Союзники.ОДКБ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, գրում է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել «ազնիվ միջնորդի» իր դերից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները, մասնավորապես, օգոստոսի 18-19-ին նրա պետական ​​այցը Ադրբեջան և հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում շեշտը դրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի վրա, դրա վառ հաստատումն են»,- ասել է նա։

Ըստ Կոպոիրկինի՝ «հենց ռուսական կողմի և անձամբ Պուտինի շնորհիվ է, որ հաջողվել է դադարեցնել 2020 թվականի պատերազմը, մշակել և կյանքի կոչել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը»։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր ամենամոտ հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքներում բարգավաճմամբ և խաղաղությամբ: Մենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում ենք անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։