Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՆԳՆ ՓԾ
A A
Հասարակություն

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում՝ սարալանջին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Տեղում հերթապահություն իրականացնող փրկարարներն Ա․ Ա․-ին (ծնված 1958 թ․) մոտ 100 մ պատգարակով և մոտ 2 կմ ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։