Ես վայելում եմ եւ Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում, շատ երկար շրջելու է․ Ալեն Սիմոնյանի ասուլիսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈրևիցե մեկը չի բացառում, բայց դրա պատճառները հայտնի են, և ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն այն մասին, որ ՀԱՊԿ-ի նիստերին, ՀԱՊԿ-ի աշխատանքներին ակտիվ չմասնակցելը վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ Ալեն Սիմոնյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ ՀՀ-ի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Ես, անկեղծ, չեմ հասկանում, ես չէի պատկերացնում, որ իրոք այստեղի դեսպանատունը Ռուսաստանի, կամ իրենց վերլուծաբանները, ԱԳՆ-ն այդքան կտրված են ՀՀ իրականությունից: Այսինքն՝ ուզում եմ հասկանալ, որ իրենք ՀՀ-ի հետ սպառնալիքի լեզվով են խոսում և մտածում են, որ հայերը պետք է մտածեն, որ այդ պարագայում իրենք ադրբեջանցիների միջոցով մեր վրա հարձակում կգործեն, մենք դա սենց թե նենց տեսել ենք: ՀԱՊԿ-ի մեջ եղել ենք, ՀԱՊԿ-ի մեջ լինելով հանդերձ՝ այլ երկրի միջոցով ՀՀ-ի վրա հարձակումների ականատես եղանք, և տպավորություն արեցին, որ որևիցե բան չի կատարվում»: