Բացել լրահոսը Փակել լրահոսը
GXlX1DNXEAAjHkg
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։

 Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։

«Մուսա լեռան հուշահամալիրում. 

1915 թվականի սեպտեմբերին 53 օր հերոսական դիմադրությունից հետո 4092 մուսալեռցի հայեր փրկվեցին ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիների կողմից և մազապուրծ եղան ցեղասպանությունից։ Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին», - գրել է Ստեֆան Սեժուրնեն։