Բացել լրահոսը Փակել լրահոսը
F597A2F8-8087-4D48-B7F5-2E3911B0BD4C_w1597_n_r1_st_s
A A
Քաղաքականություն

Բլինքենը կարևորել է կայուն խաղաղության հասնելը, Ալիևը՝ ներկայացրել Երևանի հետ պայմանագրի կնքման պայմանները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու կարևորությունը։

Պետքարտուղար Բլինքենը, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։ Իլհամ Ալիևն, իր հերթին է դրական որակել դա՝ հավելելով, որ սահմանազատման գործընթացն իրականացվելու է կանոնակարգի հիման վրա։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ջանքերը խաղաղության հասնելու համար:

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե տարածաշրջանում արդեն կա խաղաղություն, պնդել, թե «հենց Բաքվի ջանքերի շնորհիվ են տարածաշրջանում ի հայտ եկել նոր իրողություններ և ստատուս քվո»։

Ադրբեջանի նախագահը Բլինքենի հետ զրույցում կրկնել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրելու համար կարևոր է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից բոլոր ինստիտուտների գործունեության դադարեցումն է կարևորել։

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանն իր ներքին գործն է համարում։

Ազատություն ռ/կ