A
A
Ֆրանսիայի ԱԺ բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենթի ընթացակարգի մեկնարկին
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի Ազգային ժողովի բյուրոն, որի կազմում են խոսնակը, փոխխոսնակներն ու այլ բարձրաստիճան այրեր, հավանության է արժանացրել նախագահ Էմանուել Մակրոնին պաշտոնանկ անելու բանաձևի նախագիծը։
Որոշումն ընդունվել է 12 կողմ և 10 դեմ ձայներով։
Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը նշել է, որ բանաձևը չընդունվելու դեպքում կամրապնդի Մակրոնի դիրքերը` նրան լրացուցիչ լեգիտիմություն հաղորդելով։
Այժմ նախագիծը ուսումնասիրության կուղարկվի իրավական հարցերի հանձնաժողով, որը երկու շաբաթվա ընթացքում կտա իր եզրակացությունը։ Դրանից հետո հարցը քննարկման կդրվի խորհրդարանի լիագումար նիստում։
Թեև հավանականությունը քիչ է, որ բանաձևը կընդունվի, այդուհանդերձ ֆրանսիական ԶԼՄ–ներն ընդգծում են իրադարձության պատմական նշանակությունը` Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնանկությանը հարցը կքննարկվի խորհրդարանում։