Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչո՞ւ պետք է ապառազմականացվեն Ոստիկանության զորքերը. քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Ոստիկանության զորքերն ունեն երկու խնդիր՝ ներքին անվտանգության ապահովում և մասնակցություն երկրի պաշտպանությանը։ Բավականին խնդրահարույց է ունենալ մի կառույց, այնպիսի պատրաստվածությամբ ծառայողներ, որոնք կկարողանան բարձր պրոֆեսիոնալիզմով լուծել այդ երկու խնդիրները»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Ոստիկանության գվարդիայի ստեղծմանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրինագիծը, որի համաձայն Ոստիկանության զորքերը պետք է ապառազմականացվեն։ Այդ նպատակով ստեղծվելու է Ոստիկանության գվարդիա, որն ունենալու է զուտ ոստիկանական գործառույթ։ Հիմա նույն մարդը պետք է ունենա թշնամուն, հակառակորդին ոչնչացնելու և իր քաղաքացիների ինչ-որ խմբի կողմից անկարգություններ կանխելու գործառույթներ, կարողություններ։ Սրանք տարբեր մտածողություն և կարողություններ են։ Սա անբնական է, անթույլատրելի է։ Արտաքին մարտահրավերների համար պետք է լինեն Զինված ուժերը, Գվարդիան՝ ներքին խնդիրները լուծելու համար»,- հավելեց քննարկմանը մասնակող՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հանրային լրագրության ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ 

 

Մանրամասները՝   տեսանյութում։