Բացել լրահոսը Փակել լրահոսը
460958205_1066978492099979_3411197019430812745_n
A A
Սպորտ

ՀՀ շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում զբաղեցրեց 6-րդ տեղը, կանանց հավաքականը՝ 5-րդը

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
 
 Մեր կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
 
 Օլիպիադայի վերջին խաղափուլում մեր կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին:
 
 Մեր տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
 
 Օլիպիադայի վերջին խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին:
 
Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։