A
A
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի
Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը
կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի
հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների
խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում,
մասնավորապես` արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ակտիվ
կապի հաստատում: Ալեն Սիմոնյանն Անդորրայի իր պաշտոնակցին ներկայացրեց
Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու
վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր երկրի
հաստատակամությունը:
Մանրամասները` տեսանյութում: