Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ-ի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ․ ՈւՂԻՂ (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կիպրոսից գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ կարևորում է ՀՀ-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով գործակցությունը՝ միտված միևնույն արժեքները կրող մեր երկրների համատեղ նպատակների իրականացմանը և մարտահրավերներին դիմակայելու պատրաստությանը։

Նախարարը նշել է, որ Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև՝ բնական դաշնակիցներ։ Նա հավելել է, որ այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է։

«Ամրագրեցինք, որ թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»,- ասել է Պապիկյանը։

Պապիկյանը բարձր է գնահատել նաև Կիպրոսի աջակցությունը ԵՄ աջակիցների և անդամ պետությունների հետ համագործակցությունում, հայ-կիպրական կապերը կարող է իր նպաստը բերել կազմակերպության շրջանակներում ՀՀ-ի՝ ինտեգրման շրջանակներում։

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը, որը պաշտոնական այցով Երևանում, հայտարարել է, որ Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Վասիլիս Պալմասը նշեց, թե Կիպրոսը սատարում է բոլոր տարաձայնությունների խաղաղ կարգավորումը։

«Կիպրոսը հանձնառու է որպես կայունության հենասյուն էլ ավելի ամրապնդել խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում»,-ասել է կիպրացի նախարարը։

Նա նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը տարիներ շարունակ արդեն ձևավորել են զարգացող հարաբերություններ և համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում:

«Մեր համագործակցությունըբ ներառում է ռազմական անձնակազմի փոխադարձ այցեր, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև՝ պաշտպանական գնումների ոլորտը։ Գերազանց են մեր հարաբերությունները։ Անշուշտ, կա ներուժ էլ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունը»,-ասել է նախարարը։