A
A
Հոկտեմբերի 15–ից դեկտեմբերի 20–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 15–ից դեկտեմբերի 20–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։