Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մխիթար Հայրապետյան
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Կդյուրինացվեն երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակ ունի կրճատել տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերը։ 

Կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունեց մի նախագիծ, որի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխան լիցենզիայի և թույլտվության ստացում։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ՝ ՀՀ ՊԵԿ-ը արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկը։