Բացել լրահոսը Փակել լրահոսը
էրդողան
A A
Քաղաքականություն

Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար․ Էրդողան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով, Նյու Յորքում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված», - ասել է Էրդողանը՝ նշելով, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար։

«Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն, առկա խնդիրները կհաղթահարվեն՝ շեշտելով՝ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։

«Ադրբեջանը նման սպասումներ ու ձգտումներ ունի։ Նման սպասումներ կան նաև Հայաստանում։ Մենք կարծում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը լավագույնը կլինի բոլորի համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորությունների դուռ կբացի երկու երկրների համար։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես դրական ազդեցություն կունենա խաղաղ գործընթացի վրա»,- ընդգծել է Էրդողանը։

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Հանդիպմանը հաջորդած հաղորդագրություններում նշվում է, որ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Ազաատություն ռ/կ