Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-09-27 220002
A A
Հասարակություն

Ինչպես 44-օրյա պատերազմը լուսաբանող ամերիկացի լրագրողը որդուն ամուսնացրեց Հայաստանում (տեսանյութ)

Ամերիկացի ռազմական լրագրող Չաք Հալթոնը, ով 44-օրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում էր, այնքան է սիրել Հայաստանը, որ հերթական այցի ժամանակ նաև որդուն է իր հետ բերել, գրում է Ամերիկայի ձայնը։

Հայաստանում որդին՝ Նեյթընը ծանոթանում է Ռուբինայի հետ, ով օգնում էր Չաք Հալթոնին թարգմանությունների հարցում։ Ճակատագրական հանդիպումից շատ չանցած՝ զույգն ամուսնանում է Վիրջինիայում ու մշտական բնակություն հաստատում Վանաձորում։