Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-10-01 231111
A A
Քաղաքականություն

Իրանի նախագահը մեկնաբանել է Իսրայելի վրա հարձակումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատերազմ չի փնտրում, այլ վճռականորեն դեմ է ցանկացած սպառնալիքի, և Իսրայելին կոչ է արել հակամարտության մեջ չմտնել Իրանի հետ։

Բացի այդ, Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի գործողություններին պատասխանել է օրինական իրավունքների հիման վրա և հանուն Իրանի և ողջ տարածաշրջանի ժողովրդի խաղաղության ու անվտանգության:

«Վճռական պատասխան է տրվել Իսրայելի խախտումներին՝ օրենքին համապատասխան և հանուն Իրանի և տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Այս քայլերը ձեռնարկվել են Իրանի շահերի և քաղաքացիների պաշտպանության համար: 

Նեթանյահուն պետք է իմանա. որ Իրանը պատերազմ չի փնտրում, այլ վճռականորեն դեմ է ցանկացած սպառնալիքի, սա միայն մեր ուժի մի մասն է», - հայտարարել է Իրանի նախագահը: