Բացել լրահոսը Փակել լրահոսը
61985_b
A A
Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական համակարգում ընթացող շարժերի և բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Ֆինանսների նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ և առանձնացրել է գալիք տարվա բյուջեի հիմնական առանձնահատկությունները:

Իր խոսքում նախարարը մասնավորապես ընդգծել է, որ 2025-ի բյուջեն միտված է լինելու պաշտպանական և անվտանգության համակարգերի ամրապնդմանը, ինչը նաև կառավարության գործունեության առաջնահերթությունն է:

Հանրապետության նախագահը դրական է գնահատել և կարևորել անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի իրականացումը, ինչը պետք է առաջին հերթին արտահայտվի նաև տարեկան բյուջե նախագծում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի ֆինանսատնտեսական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ կիրառվող քայլերի շուրջ: