Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին կետ չկա Խաղաղության պայմանագրում. Կոստանյան (տեսանյութ)

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասել է` ՀՀ-ն կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի վերաբեյալ քննարկումները շարունակելու համար։
 
Այն հարցին, թե ինչու՞ Ադրբեջանը չի համաձայնում Հայաստանի այս տարբերակին՝ պատճառը ՀՀ Սահմանադրությո՞ւնն է, ԱԳ փոխնախարարը պատասխանել է, որ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են»։
 
«Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, ըստ էության, արդեն իսկ պատասխան հնչել է, սահմանազատման կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշել է Կոստանյանը։