A
A
Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարարի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ:
Հակոբ Արշակյանը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում հանդիպում եմ ունեցել նաև Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ։
Մտքեր փոխանակեցինք Հայաստան և Հնդկաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ: