Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Ռեւմատոլոգիական հիվանդությունների բուժման միջազգային փորձը՝ «Վարդանանց» ՆԲԿ-ում (տեսանյութ)

Հայաստանում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր հեռանկարներ են բացվում։

«Վարդանանց» նորարական բժշկության կենտրոնի ռևմատոլոգիական ծառայությունը բացառիկ համագործակություն է սկսում։

Կենտրոնի հրավերով Հայաստանում է պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը։ Ռևմատոլոգների 8րդ ազգային գիտաժողովում նա ներկայացրեց ռևմատոլոգիայի նորագույն մեթոդները։

Պրոֆեսոր Բարալիակոսը գլխավորում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնը, EULAR-ի՝ Ռևմատիզմի դեմ պայքարի ռևմատոլոգիական լիգայի ընտրված նախագահն է։ Հայ մասնագետները բացառիկ հնարավորություն ստացան ծանոթանալու գիտական նոր բացահայտումներին և պրոֆեսորի կլինիկական փորձին։

«Իմ թեման սպոնդիլոարթրիտն է: Դա մեջքի ցավն է, մի գանգատ, որ չափազանց տարածված է ընդհանուր բնակչության, և հատկապես երիտասարդների շրջանում։ Կարևոր է հաշվի առնել, որ սպոնդիլոարթրիտը իրականում մեծահասակների հիվանդություն չէ ինչպես հաճախ կարծում են ռևմատոլոգիական հիվանդությունների մասին խոսելիս: Մենք խոսում ենք երիտասարդ տղամարդկանց մասին, որոնք գուցե անգամ ի վիճակի չեն աշխատանքի գնալ: 

Եվ այս բոլոր քննարկումների առանցքային թեման այն է, թե ինչպես կրթել ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին, գուցե նույնիսկ օրթոպեդներին և, իհարկե ռևմատոլոգներին հիվանդության վաղ փուլերում ճիշտ ախտորոշման ուղղությամբ»,- ասում է նա։

Պրոֆեսոր Բարալիակոսը նշում է՝ անչափ կարևոր է, որ իրենց ռեսուրսները հասնեն Հայաստանին․

«Ես ուրախ կլինեմ, եթե այս միջոցառումը Ռևմատոլոգիայի Ազգային Ասոցիացիայի և այստեղի ռևմատոլոգների հետ՝ միջազգային նախագծերի շրջանակներում համագործակցման խթան հանդիսանա, ինչպես նաև Հայաստանում բարձրացնի ռևմատոլոգիայի ոլորտում իրազեկվածության և պրոֆեսիոնալիզմի մակարդակը: Ես հավատում եմ, որ մենք հաջողության կհասնենք»,-ասաց մասնագետը։

Քսենոֆոն Բարալիակոսի այցի արդյունքում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը պլանավորում է երկարատև համագործակցություն։

«Այս համագործակությունը մեծ հնարավորություն է կլինիկայի համար ստեղծել եվրոպական ստանդարտներին համապատասխան ռևմատոլոգիական ծառայություն, ինչպես նաեւ ունենալ  լավ մասնագետի՝ որպես հեռավար կոնսուլտանտ»,- ասում է «Վարդանանց» ՆԲԿ Ռեւմատոլոգիական ծառայության ղեկավար Մագդա Օսիպյանը։

Մասնագետը կմասնակցի տարբեր բարդ կլինիկական դեպքերի քննարկմանը «Վարդանանցում»։ Ժամանակ առ ժամանակ՝ ելնելով պացիենտի վիճակի բարդությունից,  պրոֆեսոր Բարալիակոսը հնարավոր է նաեւ տեղում խորհրդատվություններ իրականացնի։



  • այցելեք մեզ՝ Վարդանանց 18/1
  • զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով
  • դիմեք Ձեզ բուժող բժշկին
  • գրանցվեք առցանց։