Բացել լրահոսը Փակել լրահոսը
Japanese Film Festival
A A
Մշակույթ

Ճապոնիայի դեսպանությունը անցկացնելու է Ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնը

 Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը անցկացնելու է Ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնը, որի բացումը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 9-ին, ժամը 18։30-ին ԿինոՄոսկվայում (ք․ Երևան, Աբովյան 18)։

Փառատոնը մեկնարկելու է Ջո Օդագիրիի «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Տիգրան Համասյանի երաժշտությամբ։