Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ես ու կնիկս մեր գլուխը կպահենք, բայց երեք անչափահաս երեխա կա տանը, ի՞նչ անենք. աղետից տուժած (տեսանյութ)

Ախթալա կայարանից ՝Բեգջանյանների 8 հոգանոց ընտանիքը ջրհեղեղի հետեւանքով կորցրել է  ամեն ինչ: Փոխհատուցման գործընթացը ընտանիքի համար մղձավանջի է վերածվել: Պետական գրանցման են ներկայացրել իրենց տունը, որի մի մասի հողը պարզվում է հանդիսանում է արդյունաբերաարտադրական , իսկ մյուս մասը ՝ էներգետիկայի եւ տրանսպորտային նշանակության է : 27 տարի ապրում են Ախթալա կայարանի ՝ նախկին երկաթուղապատկան շենքում ,սեփականության իրավունք ստանալու գործընթաց սկսել են աղետից հետո  ու  ամիսներ շարունակ գերատեսչությունների դռներ են թակում ու սպասում: Սպասել՝ էլի կարող են, եթե գոնե ժամկետները խելամիտ ու կանխատեսելի լինեին,-ասում են:

« Հունիս ամսից էս կողմ աշխատում ենք էդ դակումենտների վրա: Արդեն որ չափագրումն արածա եղել, քաղաքեպատարանում Ղումաշյանը պեչատելա, բայց՝ արդյունաբերական, թե ինչա ամուսնուս անունով մենք հարկ ենք մուծել, մինչեւ սեփականաշնորհմանն էլ վերջի գումարը մուծել ենք  »,-ասում է Արմինե Միրզոյանը:

Ամուսիններրը մտահոգ են: Մինչեւ իրենց սեփականության վկայականի հարցը կլուծվի, գուցե արդեն դուրս մնան փոխհատուցման ծրագրից:

« Մարդիկ եկել են,գույքագրում են արել ,իրանց աչքով տեսել ենՙ որ մարդը ունեցելա էս, էս բաներ ու էսօր եկել են թղթեր, թղթաբանություն,էս շենքը կառուցվելա 1905 թվականին »,-ասում է Արթուր Բեգջանյանը:

Ալավերդի Անկյուն+3 հ/ը