Բացել լրահոսը Փակել լրահոսը
743
A A
Հասարակություն

Մտել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի, կոտրել գանձանակը և գողացել ներսում եղած գումարը

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցի ոստիկան մոտենա: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Մաթևոս Պողոսյանը «Սուրբ Գայանե» եկեղեցու վարդապետն է