A
A
Այս տարվա սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2024 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24 057-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 236 561 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ․ սեպտեմբերին՝ 260 618։
Այս տարվա սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):