A
A
Սարուխանցի 48-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր ազգականին
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 8-ի ժամը 16.30-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում ընկնելու հետևանքով: Հայտնում է ՆԳՆ-ն։
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 48-ամյա ազգականը:
Սարուխան գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: