Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. մետաղե ջարդոնով բարձված «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Խ.-ն իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մետաղե ջարդոնով, որը թափվել է, իսկ մեքենան էլ մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: