Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԳԳԳԳԳԳԳ
A A
Քաղաքականություն

ԱԺ նախագահն ընդունել է Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումը

ԱԺ նախագահն ընդունել է Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումը։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ժամանակավոր ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի համապատասխան հայտարարության մեջ: