Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հաղպատ կայարանի բնակիչները աջակցություն չեն ստացել (տեսանյութ)

Հաղպատ կայարանն է: Այստեղ չորս ընտանիք է ապրում: Մայիսին տեղի ունեցած աղետի օրը, Դեբեդ գետի ջրերը հասել ու վնասել են նաև այստեղ ապրող ընտանիքների տնամերձ այգիները: Հեղեղաջրերը քշել են բազմաթիվ մրգատու ծառեր, այգիները պատել տիղմով ու տարատեսակ աղբով:

 Բացի այն, որ վնասվել են այս ընտանիքների այգիները, գետը քշել է նաև Հաղպատ կայարան տանող միակ հետիոտնային կամուրջը: Այժմ, գլխավոր ճանապարհ հասնելու համար, տեղի ապրողները քայլում են կրկնակի անգամ: Սա հատկապես անհանգստացնում է ամեն օր աշխատանքի գնացողներին:

 «Ամենակարևորը կամուրջը, որ ամեն օր գնում գալիս ենք: Հատկապես՝ ես և Սուրոն»,-ասում է Սեդա Սիմոնյանը: