Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Fastex-ը ՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով (տեսանյութ)

Fastex-ը հովանավորում է Future Economy Summit-ը։ Համաժողովի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի պետական, Հայաստանում Եվրոպական, Հայաստանում Ֆրանսիական, Սլավոնական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ։ Տեղեկատվական հանդիպումների ընթացքում հայտարարվել է «Ֆինտեխ լուծումներն ապագայի տնտեսությունում» թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 16-ն է։ Ուսանողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հավելենք, որ մրցույթի ավարտին լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն FTN-ներով։ Առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը կստանա 300 FTN, երկրորդ և երրորդ հորիզոնականներն զբաղեցրածները՝ համապատասխանաբար 200 և 100 FTN:

Тhe Future Economy Summit-ի հիմնական միջոցառումը կկայանա հոկտեմբերի 21-ին Congress հյուրանոցում: