Բացել լրահոսը Փակել լրահոսը
6535
A A
Հասարակություն

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում աշակերտները դասադուլ են անում

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին: 
 
Դժգոհությունը պայմանավորված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Քրիստինե Դումանյանին, ում ամուսինը, դպրոցի ուսուցիչների հավաստմամբ, աշխատում է ԱԱԾ-ում:
 
Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։