Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում (տեսանյութ)

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի կենտրոնում բացվել է 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը՝ Ground Zero-ի հետ համագործակցությամբ:

Սա աշխատանքային  նոր տարածք է, որի նպատակն է հնարավորություն ընձեռել ստարտափներին, գործարարներին և ոլորտի մասնագետներին հանդիպելու,  ձևավորելու նոր գործընկերային կապեր, խոսելու բիզնեսից և վայելելու սուրճ:

Հանդիսավոր բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, գործընկերներ, ավանդական սուրճի և նորարարության սիրահարներ: ftNFT ֆիջիթալ սփեյսի համահիմնադիրները վստահ են՝ նմանատիպ միջավայրը Հայաստանում ձևավորում է նոր մշակույթ:

«Մեր նպատակ է զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը. այսպիսի կենտրոններն օգնում են այդ մշակույթի զարգացմանը», - ասել է սրահի բացման գաղափարի հեղինակ, Ֆասթ Շիֆթ ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը։

Ground Zero-ի համահիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանն իր խոսքում նշել է. «Հայաստանում մենք ներկայացնում ենք համագործակցության օրինակ, երբ միացնում ենք տարբեր ոլորտների կետեր՝ տեխնոլոգիաներ, արտ, NFT, կրեատիվ, tech մարդկանց, ինչպես նաև երիտասարդ և ոչ երիտասարդ, մի միջավայր ենք ստեղծում, որտեղ մարդիկ կարող են անցկացնել ժամանակ, մշակութային նորարարություններ իմանան, պրակտիկ ձևով ընդգրկվեն պրոցեսի մեջ և շատ բարձր որակի սուրճ և ուտելիքներ ունենան», - նշել է նա:

Հավելենք, որ Աբովյան 3 հասցեում գործող սրահում ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ թվային և ֆիզիկական ձևաչափով: Սփեյսում կարելի է գտնել ինքնատիպ AKNEYE քանդակներ ու Aknuloonk-ներ և տերմինալի միջոցով ծանոթանալ ftnft.am հարթակին ու ձեռք բերել տարատեսակ NFT-ներ: 

Fastex-ի մասին 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով

Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: