Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պետական ​​օգնության բացերը. որքանո՞վ են հասանելի Կառավարության ծրագրերը տեղահանված արցախցիների համար (տեսանյութ)

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պետական ​​օգնության բացերը. որքանո՞վ են հասանելի Կառավարության ծրագրերը տեղահանված արցախցիների համար» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան ✅Լիաննա Պետրոսյան՝ արցախցի հասարակական գործիչ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հավաքագրված խնդիրների հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու, թե որքանով են հասանելի Կառավարության իրականացրած սոցիալական ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար։ Ուսումնասիրության հիման վրա մշակվել են առաջարկներ։ ——————— Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։ ———————— Հարգելի՛ գործընկերներ, ❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։ ❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։ Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին: