Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Երեւանում բնակարան շահելու հնարավորություն, կրթաթոշակ՝ ուսանողներին․ Ամերիաբանկի նոր՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը (լուսանկարներ)

 Միավորել մարդկանց ու միասին բարելավել կյանքի որակը։ Այս նպատակն է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի հիմքում, որի մեկնարկի մասին այսօր հայտարարեց Ամերիաբանկը։

Նախագիծը ներկայացրեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ Նրա խոսքով՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծով իրենք վերահաստատում են իրենց առաքելությունն և հրավիրում բոլորին միանալ իրենց ու շարունակել հոգ տանել Հայաստանի մասին ու զարգացնել  երկիրը։

Նախագծի շրջանակում 3 արշավ կիրականացվի՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» եւ «Իմ Հայաստան, իմ ապագա»։

Առաջին արշավով Ամերիաբանկը հնարավորություն է տալիս ընտրելու այն ոլորտները, որոնց 2025-ին կուղղվի 100 մլն դրամ` բարեգործության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բյուջեից։ Այդ ոլորտների ընտրության քվեարկությանը կարող են մասնակցել բոլորը՝ անկախ նրանից՝ Ամերաբանկի հաճախորդ են, թե ոչ, սակայն հաճախորդները կարող են 10 անգամ բազմապատկել իրենց ձայնը, եթե քվեարկեն MyAmeria հավելվածի միջոցով։

Երկրորդ՝ «Իմ Ամերիա, իմ տուն» արշավի շրջանակում խաղարկություն կլինի, նվերը՝ տուն Երեւանի գեղեցիկ թաղամասերից մեկում։

Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն էլ, ներկայացնելով արշավների մանրամասները, ասաց, որ «Իմ Ամերիա, իմ տուն» արշավը կտեւի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Մասնակիցները կստանան պրոմոկոդեր, եւ հաղթողը կորոշվի մինչեւ հունվարի 31-ը՝ վիճակահանության միջոցով ու պատահականության սկզբունքով։

Վիճակախաղին մասնակցելու համար պրոմոկոդեր ստանալու տարբերակները շատ են՝ օրինակ հաշիվ բացել Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, դրանով տարբեր գործարքներ կատարել և այլն։

«Նշված քայլերի ու ակտիվության արդյունքում հնարավոր կլինի կուտակել առավելագույն պրոմոկոդեր, այնուհետեւ հունվարին մասնակցել վիճակախաղին ու շահել բնակարան։ Այս նախաձեռնության հիմնական իմաստն է ընդգծել Հայաստանում ապրելու եւ արարելու կարեւորությունը։ Այդ պատճառով մենք որպես մրցանակ ընտրեցինք բնակարան»։

«Եվ վերջապես մենք ուզում ենք խրախուսել ձգտող ու ակտիվ երիտասարդներին, եւ Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար մեկնարկում ենք կրթաթոշակների «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը»,- նշեց Արտակ Հանեսյանը։

 «Իմ Հայաստան, Իմ ապագա» արշավն ուղղված է Հայաստանի համար սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։

«Այս նախաձեռնությունն իրականացվում է Visa-ի հետ համատեղ, մեր գործընկերոջ հետ մենք տարիների ընթացքում բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել, եւ սա հերթականն է։ Փորձում ենք խրախուսել հատկապես այն ուսանողներին, որոնք Հայաստանի ապագայի նկատմամբ սրտացավ մոտեցում ունեն եւ պատրաստ են իրենց նոր մտքերը փորձել իրականություն դարձնել։ Մրցույթի արդյունքում ուսանողները կարող են 3 մրցանակի հավակնել»,- նշեց նա։

Մրցանակներից առաջինը թվով 160 կրթաթոշակ է՝ ամսական 50 հազար դրամի չափով՝ 5 ամիս շարունակ։

Երկրորդ մրցանակը աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության հնարավորությունն է, որը կընձեռնվի 10 լավագույն ուսանողներին։

 Վերջին` երրորդ մրցանակը արշավի շրջանակում ներկայացված 3 լավագույն նախագծերի ֆինանսավորումն է՝ ընդհանուր մինչեւ 10 միլիոն դրամի չափով։

«Այս մրցանակներին հասնելու համար որոշակի ճանապարհ է պետք անցնել։ Նախ՝ յուրաքանչյուր բուհում ուսանողը պետք է ապահովի ՄՈԳ-ի որոշակի մակարդակ։ Երկրորդը՝ մենք թեստեր ենք կազմակերպելու, եւ դրանց արդյունքում առավել բարձր միավոր ստացած ուսանողներն են մրցույթին հաղթող ճանաչվելու։ Եւ երրորդ՝ ուսանողների ներկայացրած նախագծերը գնահատվելու են մեր կողմից կազմված անկախ ժյուրիի կողմից»,- նշեց նա։

Առաջին մրցանակի համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, ունենալ բուհի առավելագույն ՄՈԳ-ի 65 տոկոսը և հավաքել ամենաբարձր միավորները թեստից:

Նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից /անկախ ՄՈԳ-ից/: Նախագծերը գնահատելու է ժյուրին, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ Ամերիաբանկից և VISA-ից, ինչպես նաև անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից:

Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նաեւ մի քանի ցուցանիշներով կիսվեց։

Այսպիսով, գործունեության ողջ ընթացքում Ամերիաբանկը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ստացել է ավելի քան 100 մրցանակ, որոնցից 30-ը՝ Հայաստանի լավագույն բանկ անվանակարգում։ Միայն այս տարվա ընթացքում բանկն արդեն ստացել է 10 մրցանակ, երկուսը՝ որպես Հայաստանի լավագույն բանկ։

«Այս տարիների ընթացքում ներգրավել ու Հայաստանի տնտեսության զարգացմանն ենք ուղղել մեկ միլիարդ դոլարի միջոցներ։ ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղել ենք ավելի քան 500 միլիարդ դրամի ֆինանսավորում։ 10-րդ տարին անընդմեջ Ամերիաբանկն առաջատարն է վարկային պորտֆելի մեծությամբ՝ ավելի քան 1,13 տրիլիոն ՀՀ դրամ»,- նշեց նա։

Հարկ է նշել, որ վերջին 5 տարիներին Ամերիաբանկը եղել է ամենախոշոր հարկատու բանկը Հայաստանում․ պետբյուջե է վճարվել շուրջ 58 միլիարդ դրամի հարկ։