Բացել լրահոսը Փակել լրահոսը
freedom_house_logo
A A
Պաշտոնական

Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը, որն ընդգծում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը: 
Այս տարի Հայաստանը կրկին դասվում է ազատ համացանց ունեցող երկրների շարքին:
 
2024 թ. -ի զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր: Անցյալ տարի ըստ զեկույցի Հայաստանը ստացել էր 72 միավոր: Զեկույցը ընդգրկում է 2023 թ. հունիսի 1 -ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիա հարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել: 
Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ